Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչպե՞ս կբացատրեք այս թալանչու հայտնվելը Նիկոլի նախընտրական ցուցակում»․ Սայաթ Շիրինյան

09:55, ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ.
«Ինչպե՞ս կբացատրեք այս թալանչու հայտնվելը Նիկոլի նախընտրական ցուցակում»․ Սայաթ Շիրինյան

Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա Մելքոնյան Գագոն է, սա էլ է բեղիկներով, բայց չշփոթեք նիկոլի թմից մեկ այլ բեղիկներովի հետ։
     Սա 2000-2008թթ. եղել է պաշտպանության փոխնախարար, թիկունքի գծով։ Այլ կերպ ասած՝ բանակի պահեստապետը։
     Նիկոլը և նրա թիմակիցները տարիներ շարունակ ոռնում են, որ բանակը թալանել են և, որ զինվորները մայկա-տռուսիկ չեն ունեցել, անասնակեր են կերել։
     Հիմա մի պարզ հարց, եթե բանակը թալանել են, ապա այդ թալանի անմիջական մասնակիցը պետք է լիներ նաև թիկունքի պետը, բա ինչպե՞ս կբացատրեք այս թալանչու հայտնվելը նիկոլի նախընտրական ցուցակում, իսկ, եթե այս մարդը թալանչի չի, ապա ո՞ւմ և ինչո՞ւմ եք մեղադրում։
     Դե, բարի եղեք ասել, որ բանակում թալան չի եղել և Մելքոնյան Գագոն էլ թալանչի չի, այլապես դուք ինքներդ ձեզ հակասում եք»։

| | |
10081 | 0
Facebook
COMMENT.am