Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պետապարատում աշխատողներն իրանց կյանքը կտան հանուն Փաշինյանի». Սերգեյ Դարբինյան

03:10, ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ.
«Պետապարատում աշխատողներն իրանց կյանքը կտան հանուն Փաշինյանի». Սերգեյ Դարբինյան

Կամավորական Սերգեյ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետապարատում աշխատողներն իրանց կյանքը կտան հանուն Փաշինյանի։
     Ասեմ, թե ինչու. մեծ մասը 2018-ից հետո սկսեցին աշխատել, ու եթե իշխանություն փոխվի, դրանց քշելու են տներով։ Ոմանք գյուղապետեր են դարձել, ոմանք՝ քաղաքապետեր, ոմանք՝ աշխատողներ այդ կառույցներում, ոմանք՝ մարզպետարաններում և տարբեր ՊՈԱԿ-ներում…
     Իրենց համար կապ չունի, թե ով է իրենց առաջնորդը։
     Հացը կա, տաք տեղը կա, թքաց մնացած հարցերի վրա։ Մի խումբ էլ ցանկանում է մտնել պետապարատ, ուստի անթաքույց պետք է աջակցի իշխանությանը։
     Դրանք մոտ 50.000 հոգի են, ինչը մեծ ուժ է իշխող հողատուների համար։ Քարոզարշավի տասովկայի մեծ շասը իրենք են անում»:

| | |
3531 | 0
Facebook