Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բա էն 200 միլիոնը ուր ա՞»․ Գագիկ Ծառուկյան

19:45, հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
«Բա էն 200 միլիոնը ուր ա՞»․ Գագիկ Ծառուկյան

Այսօր Տավուշում, աջակիցների հետ հանդիպման ժամանակ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, դիմելով տավուշցիներին, հարցրեց․ «15 տարի ա՝ դուք պետպատվերից եք օգտվում, որևիցե մեկդ գո՞հ ա»։ Հավաքվածներն արձագանքեցին՝ «ոչ»։

«Բա էդքան գումար են ծախսում անօգուտ, ժողովուրդը չի կարում դրանից օգտվի։ Կա՛մ էդ գումարները տրամադրեք հիվանդանոցներին, կամ 250 մլն դոլարը․․․ Բուժաշխատողների աշխատավարձն էլ բարձր կլինի։ Ես ասում եմ՝ ամեն մի հիվանդանոցին 1 մլն դոլար տրամադրելով, ամեն մարզում 2 հիվանդանոց թող լինի, էդ անում ա՝ 20 հիվանդանոց, Երևանում 4 հատ թող լինի, ասենք թե, դա էլ՝ 8 միլիոն, 20 միլիոն էլ թող տարեկան սարքավորումներ բերեն, բա էն 200 միլիոնը ուր ա՞»,- տարակուսեց Ծառուկյանը՝ շարունակելով․ «200 միլիոնով էլ կարան թոշակ բարձրացնեն, 20 միլիոն տրամադրեն երիտասարդներին, հաշմանդամներին, ծառայողներին․․․»։

«Բա էն 200 միլիոնը ուր ա՞»․ Գագիկ Ծառուկյան
| | |
2665 | 0
Facebook
COMMENT.am