Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Որտեղի՞ց երաշխիք, որ ադրբեջանական կողմը 5 տարի հետո չի ասի՝ ես համաձայն չեմ». Գոհար Հայրապետյան

17:55, հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
«Որտեղի՞ց երաշխիք, որ ադրբեջանական կողմը 5 տարի հետո չի ասի՝ ես համաձայն չեմ». Գոհար Հայրապետյան

Լրագրող, հաղորդավար Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ասուլիսի ժամանակ ասաց շատ կարևոր մի բան. «Սխալ պատկերացում կա 95 տոկոսի մոտ, որ 5 տարի հետո ռուսական զորքերը հեռանալու են Արցախից, այդպիսի բան չկա: Փաստաթուղը ենթադրում է ավտոմատ երկարցում հերթական 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը 6 ամսվա ընթացքում հրաժարվելու ցանկություն չհայտնի»:

Ինձ մոտ հարց առաջացավ, բայց, ցավոք, չէի կարող մասնակցել ասուլիսին և այն հնչեցնել, այդ պատճառով փորձեմ այսպես ստանալ դրա պատասխանը:

Որ հայկական կողմն առաջիկա 5 կամ 10 տարում չի ցանկանա խաղաղապահ զորքերի դուրս բերում, դա փաստ է: Սակայն որտեղի՞ց երաշխիքներ, որ ադրբեջանական կողմը 5 տարի հետո չի ասի՝ ես համաձայն չեմ, հանեք զորքերը: Արդյո՞ք մենք կարող ենք կանխատեսել զարգացումները հարևան երկրում»:

| | |
1704 | 0
Facebook
COMMENT.am