Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ավելի «հանճարեղ» անուններ կարո՞ղ եք տալ՝ Լֆիկը, բանը». Լևոն Տեր-Պետրոսյան

14:55, հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
«Ավելի «հանճարեղ» անուններ կարո՞ղ եք տալ՝ Լֆիկը, բանը». Լևոն Տեր-Պետրոսյան

«Վերջին մեկ ամսում ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքում են: Ռուսական կողմից հնչել է առաջարկ՝ ստեղծել հանձնաժողով՝ զբաղվելու սահմանների դելիմիտացիայով ու դեմարկացիայով: Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը»,- դիմելով ՀՀ առաջին նախագահին՝ հարց հնչեցրեց լրագրողը. «Պարտադիր պայման է, երբ սահմանները սահմանագծվում են: Գուցե ուշացել ենք: Ստեղ ոչ մի վտանգ գոյություն չունի: Դա պարտադիր պայման է՝ թշնամի երկիր կլինի, բարեկամ երկիր կլինի, պետք է սահմանազատվի»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Լրագրողներից մյուսի հարցին՝ Ծառուկյանն ասում է ընտրություններից հետո ՌԴ-ի հետ նոր ռազմաքաղաքական պայմանագիր պետք է կնքվի, Վանեցյանն ասում է՝ պետք է ավելի սերտ ինտեգրվենք ՌԴ-ին, առաջին նախագահն ընդհատեց. «Ուրիշ ավելի կարկառուն անուններ կարո՞ղ եք տալ... ավելի հանճարեղ մարդկանց... Լֆիկը, բանը»:

| | |
2401 | 0
Facebook
COMMENT.am