Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«2018-ի ու այսօրվա տարբերությունը հետևյալն է՝ էն ժամանակ մենք էինք ձեզ դուխ տալիս, հիմա՝ դուք մեզ»․ Նիկոլ Փաշինյան

14:25, հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
«2018-ի ու այսօրվա տարբերությունը հետևյալն է՝ էն ժամանակ մենք էինք ձեզ դուխ տալիս, հիմա՝ դուք մեզ»․ Նիկոլ Փաշինյան

«Այսօրվա քաղաքական իրավիճակի առանձնահատկությունը և տարբերությունը 2018-ից հետևյալն է՝ էն ժամանակ մենք էինք ձեզ դուխ տալիս, հիմա դուք եք մեզ դուխ տալիս»,- այսօր՝ Ստեփանավանում նախընտրական քարոզարշավի ժամանակ, համակիրներին ասաց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
     Անդրադառնալով քաղաքական ուժերի կողմից ընտրակաշառքներ բաժանելու թեմային՝ Փաշինյանն ասաց․ «Շատ է խոսվում ընտրակաշառքներ բաժանելու մասին։ Ես ձեզ ասել էի, որ ընտրակաշառքով գործելու մտադրություն ունեցող ուժերը թող չփորձեն․․․ Այսօր մենք արդեն ունենք ընտրակաշառքի գործով առաջին ձերբակալվածները»։

| | |
903 | 0
Facebook
COMMENT.am