Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային Կորեայում հինգհարկանի շենքը փլուզվել է բանուկ ճանապարհի վրա․ կան զոհեր

13:45, հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
Հարավային Կորեայում հինգհարկանի շենքը փլուզվել է բանուկ ճանապարհի վրա․ կան զոհեր

Հարավային Կորեայում առնվազն 9 մարդ է մահացել և 8-ը տուժել՝ հինգհարկանի շենքի փլուզման հետևանքով, հայտնում է Korea JoongAng Daily-ն՝ հղում անելով փրկարար ծառայության ներկայացուցիչներին:

Նշվում է, որ շենքը փլվել է ավտոբուսի վրա, որը կանգ է առել շինհրապարակին կից կանգառում։

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը կարգադրել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։

Հարավային Կորեայում հինգհարկանի շենքը փլուզվել է բանուկ ճանապարհի վրա․ կան զոհեր
5892 | 0
Facebook