Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չես կարող վստահության մթնոլորտ ձևավորել, երբ հարյուրավոր ընտանիքներ սպասում են իրենց երեխաների վերադարձին». Արմեն Սարգսյան

12:50, հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
«Չես կարող վստահության մթնոլորտ ձևավորել, երբ հարյուրավոր ընտանիքներ սպասում են իրենց երեխաների վերադարձին». Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Հորասիս» միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոնի գլոբալ հանդիպմանը, որն առցանց ձևաչափով անցկացվել է «Զորացնելով համընդհանուր մարդկայնությունը» խորագրով:

Հայաստանի նախագահը հանդես է եկել որպես հիմնական բանախոս՝ մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց չվերադարձնելու խնդրին: «Հրադադարից հետո հարյուրավոր հայ ռազմագերիներ դեռ պահվում են Ադրբեջանում: Հայկական կողմը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը դա չի արել»,- ասել է նախագահ Սարգսյանը: -Պատերազմից հետո դեպի ապագա նայելու համար պետք էր կայունության և հարևանների հետ վստահության մթնոլորտ ձևավորելու մասին մտածել: Սակայն չես կարող վստահության մթնոլորտ ձևավորել, երբ Հայաստանում հարյուրավոր ընտանիքներ սպասում են իրենց երեխաների վերադարձին»:

Քննարկման խորագրի համատեքստում նշելով, որ մարդկային լինելը անհրաժեշտություն է, նախագահ Սարգսյանն ասել է, որ այս պահին մենք նման վարքագծի դրսևորման ազգանշան ենք ակնկալում հարևան Ադրբեջանից:

«Չես կարող վստահության մթնոլորտ ձևավորել, երբ Հայաստանում հարյուրավոր ընտանիքներ սպասում են իրենց երեխաների վերադարձին». Արմեն Սարգսյան
| | |
926 | 0
Facebook
COMMENT.am