Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սահմանային անցակետերում թույլատվական փաստաթղթերը հնարավոր կլինի ներկայացնել էլեկտրոնային եղանակով

11:35, հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
Սահմանային անցակետերում թույլատվական փաստաթղթերը հնարավոր կլինի ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Այսօրվա նիստում քննարկվեց «ՀՀ Կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը, որով առաջարկվեց պետական սահմանի անցակետերում և արտաքին գործունեության սպասարկման կենտրոններում ներդնել «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքը։
     ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը նշեց, որ փոփոխության դեպքում թույլատվական փաստաթղթերը կտրամադրվեն ավելի կարճ ժամկետներում: Այսպիսով՝ համապատասխանության հայտագրի համար սահմանված 5 աշխատանքային օրը դառնում է 2 աշխատանքային օր:

Նախագծով առաջարկվում է կրճատել նաև որոշ թույլատվական փաստաթղթերի ուսումնասիրման ժամկետները, քանի որ փաստաթղթերի ներկայացումը նախատեսվում է նաև իրականացնել էլեկտրոնային համակարգի միջոցով։
     Որոշումն ընդունվեց միաձայն։

| | |
654 | 0
Facebook