Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բաքվին պետք է հանձնել հենց իր փեսա Միշիկին». Արմեն Դանիելյան

11:15, հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
«Բաքվին պետք է հանձնել հենց իր փեսա Միշիկին». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու քանի որ «պատիվ ունեցող» մերժվածը քաղաքական գործընթացներից «դուրս է շպրտված»... ու իր տեղն այլևս չի գտնում «արևի տակ»... հիմա զբաղված է ակնհայտ խառնակչությամբ...

Ժամանակին՝ նրա ով լինելու մասին հրապարակային կարծիք էր արտահայտվել... որ նա «լավ ընկեր չի եղել բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր եղել են այս երկրի ստեղծման հիմքում»... ու այդ փաստն անվիճելի է...

Այսօր նա խոսում է «պահանջատիրոջ դիրքերից» և այլոց երեխաներին դարձնում է «առուծախի» կամ «թրաֆիքինգի» առարկա... և երբ բանը հասել է նրան, որ պատվարժան մերժվածն ինքն է «թելադրում»՝ ով պետք է թշնամուն հանձնվի որպես պատանդ, ով ոչ, ապա կա ավելի ողջամիտ և գրավիչ առաջարկություն...

Բաքվին պետք է հանձնել հենց իր փեսա միշիկին, ով մերժվածին խայտառակ անելուց բացի, այլ բանի ընդունակ չէ...

Վստահ եմ, որ ալիևն առանց վարանելու կընդունի այդ առաջարկությունն ու մենք ազգովի «կազատարգրվենք» փեսա միշիկի բարբաջանքներից...»:

| | |
2212 | 0
Facebook
COMMENT.am