Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակման 76 և մահվան 4 նոր դեպք

11:05, հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
Կորոնավիրուսով վարակման 76 և մահվան 4 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հունիսի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223460 դեպք, որոնցից 214857-ը՝ առողջացած, 4478-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3033 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1114887 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 3291 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 76 նոր դեպք: Ունենք 167 առողջացած և 4 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1092 է»:

| | |
965 | 0
Facebook