Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԱԺ աշխատանքը պարալիզացված է. պատգամավորները քարոզարշավի են մասնակցում. «Ժողովուրդ»

09:15, հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
ԱԺ աշխատանքը պարալիզացված է. պատգամավորները քարոզարշավի են մասնակցում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատանքն այժմ կրում է ձևական բնույթ, և տապալվում են նաև այնտեղ տեղի ունեցող քննարկումները: Բանն այն է, որ այս շրջանում խորհրդարանում պետք է տեղի ունենա 2020 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, սակայն այժմ պատգամավորները զբաղված են նախընտրական քարոզարշավով և անգամ խորհրդարան չեն հաճախում։

Բյուջեի քննարկումներին ներկա են լինում ընդամենը 2-3 պատգամավոր, և ոչ ոքին չի էլ հետաքրքրում, թե ինչ հաշվետվություն է ներկայացվում, ինչ է սպասվում ապագայում եւ այլն: Ավելին՝ հունիսի 15-ին խորհրդարանում պետք է մեկնարկի հերթական նստաշրջանը, սակայն այս պահի դրությամբ դրա կայանալն էլ է հարցականի տակ, քանի որ խորհրդարանական երեք ուժերն էլ զբաղված են նախընտրական քարոզարշավով, իսկ ԲՀԿ-ն մինչ այդ էլ գրեթե նիստերին չէր մասնակցում»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
805 | 0
Facebook
COMMENT.am