Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ.

Թերթերի տեսություն

Նոր զարգացումներ՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով. «Ժողովուրդ»

09:10, հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
Նոր զարգացումներ՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ կասեցվել է ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունը: Ըստ կոմիտեի՝ հետմահու նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, որի եզրակացությունը ստանալուց հետո, ամենայն հավանականությամբ, քրեական գործը կկարճվի:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախկին ոստիկանապետի հարազատները, մասնավորապես՝ Հայկ Հարությունյանի եղբորորդին, մշտապես գործով հետաքրքրվում էր և միջնորդություններ էր ներկայացրել Քննչական կոմիտե:

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնիի առանձնատանը հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Գրել էինք նաև, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել է նաեւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը:

Մնրամասները՝ թերթի համարում:

| | |
3628 | 0
Facebook