Խնդրում ենք սպասել...

Միջազգային

79-ամյա միանձնուհուն սպառնում է 40 տարվա ազատազրկում

00:15, հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
79-ամյա միանձնուհուն սպառնում է 40 տարվա ազատազրկում

Լոս Անջելեսում 79-ամյա միանձնուհի Մերի Մարգարեթ Քրեփերը, ով 28 տարի շարունակ եղել է Սուրբ Ջեյմս կաթոլիկ դպրոցի տնօրենը, վերջին 10 տարիների ընթացքում՝ մինչև 2018 թվականի սեպտեմբեր, ընդհանուր առմամբ 835000 դոլար է յուրացրել, որը պատկանել է դպրոցին: Նա իրեն մեղավոր է ճանաչել։ Գումարը նա ծախսել է անձնական կարիքների, այդ թվում՝ մոլախաղերի վրա։
     Ինչպես հաղորդում Է CBC Los Angeles-ը, նախկին տնօրենը մեղադրվում է խարդախության և փողերի լվացման մեջ: Նա նաև կեղծել է ամսական և տարեկան ֆինանսական հաշվետվությունները:
     Քրեփերը վերահսկել է վարկային միության հաշիվները, դպրոցի խնայողական հաշիվը և ուսումնական հաստատությունում աշխատող միանձնուհիների բնակության ծախսերը վճարելու համար նախատեսված հատուկ հաշիվը:
     Միանձնուհուն սպառնում է մինչև 40 տարվա ազատազրկում»։

9262 | 0
Facebook