Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թախանձագին խնդրում եմ նոյեմբրի ու հունվարի եռակողմ հայտարարությունները չանվանել պայմանագիր». Սոսի Թաթիկյան

00:20, հինգշաբթի, 10 հունիսի, 2021 թ.
«Թախանձագին խնդրում եմ նոյեմբրի ու հունվարի եռակողմ հայտարարությունները չանվանել պայմանագիր». Սոսի Թաթիկյան

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատգամավորության բոլոր կին ու տղամարդ թեկնածուներ, հանրային քննարկումներ վարող բոլոր կին ու տղամարդ հաղորդավարներ.
     Թախանձագին խնդրում եմ նոյեմբրի ու հունվարի եռակողմ հայտարարությունները չանվանել պայմանագիր:
     Դուք չեք էլ պատկերացնում, թե ձեր իրավական անգրագիտությամբ ինչ վնաս եք հասցնում Հայաստանի պետականությանը:
     Ես նոյեմբերի 10-ից սկսած ամեն օր պայքարել եմ, որ միջազգային զեկույցներում նոյեմբերի և հունվարի հայտարարությունները չանվանվեն համաձայնագիր կամ խաղաղության համաձայնագիր: Իսկ պայմանագիրը նույնիսկ ավելի լուրջ իրավական փաստաղթուղթ է, քան համաձայնագիրը;
     Հայտարարությունը իրավական լիարժեք կարգավիճակ չունեցող փաստաթուղթ է, որը չի վավերացվում երկրի խորհրդարանանի կողմից:
     Համաձայնագիրը լիարժեք իրավական փաստաթուղթ է, որը պետք է վավերացվի երկրի խորհրդարանի կողմից:
     Պայմանագիրը լրջագույն միջազգային կոնվենցիաներն ու միջպետական փաստաթղթերն են:
     Խնդրում եմ, կրթեք ձեզ և երկրի օրենսդիր մարմին մտնելու հավակնություններ ունենալուց առաջ ձեռք բերեք տարրական իրավական գիտելիքներ, իսկ եթե կրթված եք, սակայն միտումնավոր սխալ տերմիններ եք օգտագործում ձեր ներքաղաքական օրակարգը առաջ տանելու համար, ուրեմն միտումնավոր գործում եք ազգային և պետական շահերի դեմ»:

| | |
1714 | 0
Facebook
COMMENT.am