Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյումրիում միջադեպ է տեղի ունեցել Փաշինյանի ու Քոչարյանի աջակիցների միջև. «Սպուտնիկ Արմենիա»

22:40, չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ.
Գյումրիում միջադեպ է տեղի ունեցել Փաշինյանի ու Քոչարյանի աջակիցների միջև. «Սպուտնիկ Արմենիա»

Այսօր Գյումրիում, որտեղ անցկացվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը, միջադեպ է տեղի ունեցել վարչապետի պաշտոնակատար, ՔՊ–ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ 2–րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միջև։ Այս մասին տեղից հաղորդում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

Հանրահավաքից հետո Վարդանանց հրապարակից երթ է տեղի ունեցել։ Երբ Փաշինյանի աջակիցները անցնելիս են եղել «Հայաստան» դաշինքի շտաբի կողքով, սկսվել են փոխադարձ գոռգոռոց, հրմշտոց ու հայհոյանքներ։

«Հայաստան» դաշինքի Շիրակի մարզային համակարգողներից Կարապետ Պողոսյանը պատմել է, որ հարձակումը սկսել են փաշինյանականները։

«Մենք սկզբում չէինք հասկանում` ինչ երթ է, հետո նրանց միջից այսպես կոչված «ծպտյալ ոստիկանները» կամ Գռզոյի բերետավորները գոռացին մեր ուղղությամբ` դավաճաններ ու սկսեցին հայհոյել ու հարձակվել: Երբ իրենք այդ պահվածքը ցույց տվեցին, ես էլ հայհոյեցի: Ամեն ինչ լուրջ ընթացք չընդունեց միայն մեր տեղի ոստիկանների շնորհիվ»,- ասել է նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

| | |
5231 | 0
Facebook
COMMENT.am