Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Համազասպ Դանիելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

21:30, չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ.
Համազասպ Դանիելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։
     «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Համազասպ Դանիելյանը հունիսի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
     «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասված է ԱԺ աշխատակազմի հրապարակած հաղորդագրությունում:

| | |
4089 | 0
Facebook
COMMENT.am