Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խոտերն անգամ չեն կարողանում թաքցնել այն զարհուրելի իրողությունը, որը տեղի է ունեցել Արցախում». Կարեն Հովհաննիսյան

21:15, չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ.
«Խոտերն անգամ չեն կարողանում թաքցնել այն զարհուրելի իրողությունը, որը տեղի է ունեցել Արցախում». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո առաջին անգամ Արցախում էի, չէի կարողանում գնալ, հոգեպես ի վիճակի չէի առերեսվել իրականության հետ։ Արցախ գնալու՝ ընկերոջս առաջարկը մի քանի անգամ մերժել էի, մի անգամ էլ համաձայնվեցի, բայց վերջին պահին էլի հրաժարվեցի գնալ։ Այս անգամ գնացի․․․ Լեն ու բոլ Արցախից մնացել է չորս կողմից երևացող թուրքերով շրջապատված վիրավոր, բայց պայքարող հող։ Իմ ֆոտոխցիկը Արցախում միշտ հպարտությունն է ֆիքսել, միշտ վայելքն է ֆիքսել, բայց այս անգամ․․․
     Այս անգամ ավիաբոմբերից առաջացած հսկայական փոսերն է ֆիքսել, որոնց խորությունը մեկ մետրից ավել է, իսկ շառավիղը՝ երկու մետր։ Այս անգամ իմ ֆոտոխցիկը ֆիքսել է վիրավոր, տնքացող, բայց պայքարող և կորցրածը հետ բերելու վճռականությամբ լցված արցախցուն։ Այս անգամ իմ ֆոտոխցիկը ֆիքսել է զինվորի բլինդաժը, որը գերճշգրիտ ավիահարվածներից հետո անճաչելի ինչ-որ բան է դարձել, իմ ֆոտոխցիկն այս անգամ ֆիքսել է զինվորի հագուստը, որը դռոնների հարվածներից գզգզվել է։ Իմ ֆոտոխցիկը այս անգամ ֆիքսել է զինտեխնիկա, որով քաջարի զինվորները ճնշել են թշնամու առաջխաղացումը, ինչը պատճառ է դարձել մի քանի հարյուր կիլոգրամ կշռող ավիաբոմբերի թիրախ դառնալուն․․․
     Հասկանո՞ւմ եք, Արցախը վիրավոր է, հասկանո՞ւմ եք, Հայաստանը վիրավոր է․․․ Խոտերն անգամ չեն կարողանում թաքցնել այն զարհուրելի իրողությունը, որը 7-8 ամիս առաջ տեղի է ունեցել այս վայրերում․․․ ․․․Ապրումներս ծանր են, մարդկությունը դեռևս չի հնարել այն բառը, որով ես կարող եմ նկարագրել ապրումներս»:

Ավառումբերի հարվածների հետքերն Արցախում
Ավառումբերի հարվածների հետքերն Արցախում
Ավառումբերի հարվածների հետքերն Արցախում
Ավառումբերի հարվածների հետքերն Արցախում
Ավառումբերի հարվածների հետքերն Արցախում
Ավառումբերի հարվածների հետքերն Արցախում
Ավառումբերի հարվածների հետքերն Արցախում
Ավառումբերի հարվածների հետքերն Արցախում
Ավառումբերի հարվածների հետքերն Արցախում
Ավառումբերի հարվածների հետքերն Արցախում
Ավառումբերի հարվածների հետքերն Արցախում
Ավառումբերի հարվածների հետքերն Արցախում
Ավառումբերի հարվածների հետքերն Արցախում
Ավառումբերի հարվածների հետքերն Արցախում
Ավառումբերի հարվածների հետքերն Արցախում
Ավառումբերի հարվածների հետքերն Արցախում
Ավառումբերի հարվածների հետքերն Արցախում
Ավառումբերի հարվածների հետքերն Արցախում
Ավառումբերի հարվածների հետքերն Արցախում
Ավառումբերի հարվածների հետքերն Արցախում
Ավառումբերի հարվածների հետքերն Արցախում
Ավառումբերի հարվածների հետքերն Արցախում

| | |
6341 | 0
Facebook
COMMENT.am