Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի խոստացված բացահայտում էլ ինձնից». Էդգար Էլբակյան

20:10, չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ.
«Մի խոստացված բացահայտում էլ ինձնից». Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի խոստացված բացահայտում էլ ինձնից

Հրապարակված ձայնագրությունը հաստատեց, որ նախկին իշխանությունների օրոք հայկական կողմը հասել էր նրան, որ Ադրբեջանը համակերպվել էր, որ Արցախի տարածքի առնվազն կեսից ավելին չի կարող լինել իր կազմում։ Եթե հիշում եք, մինչ այս էլ հայտնի էր, որ 2016 թ. Ալիևը խոստովանել էր, որ իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
     Իսկ ապագա կապիտուլյանտը սեփական ռեյտինգի համար գիտակցված տապալման տարավ բանակցությունները։ Ոչ թե հող չհանձնելու համար, այլ սեփական ռեյտինգի, ինչպես և պատերազմի ժամանակ էր անընդհատ նորանոր զոհեր տալիս, միայն թե իրեն չասեն դավաճան։
     Ես խոստացել էի պատմել, թե Ադրբեջան գնալուց առաջ ապագա կապիտուլյանտի այն ժամանակվա խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ինչ էր առաջարկում հնչեցնել այնտեղ։ Նա մեզ խնդրում էր Ադրբեջանում ասել, որ Հայաստանում իշխանությունը կայուն է (sic!)։ Քաղաքական դիլետանտիզմի այս դրվագը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ սրանց համար Արցախի հարցը ներքաղաքական պայքարում «աչոկ» հավաքելու միջոց էր և ոչ ազգային նշանակության հարց։
     Այս երկու բացահայտումները ևս մեկ անգամ հավաստում են հողատու կապիտուլյանտի ԳԻՏԱԿՑՎԱԾ այդպիսին լինելը»:

| | |
8174 | 0
Facebook