Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի ներքին գործերի նախարարության հորդորն ԱՀ քաղաքացիներին

20:00, չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ.
Արցախի ներքին գործերի նախարարության հորդորն ԱՀ քաղաքացիներին

ԱՀ ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՀՀ տարածքում ճանապարհային երթևեկության խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված ԱՀ քաղաքացիների տույժ-տուգանքների մարման և փոխհատուցման նպատակով ս.թ. հունիսի 14-ից մինչև հուլիսի 13-ը ներառյալ ճանապարհային ոստիկանությունում ընդունվում են դիմումներ:
     Նախարարությունը հորդորում է դիմումի հետ ներկայացնել նաև վարչական տույժի ենթարկվելու հանգամանքը հաստատող փաստաթղթերը:
     Դիմումները կարող եք ուղարկել նաև gai_nkr@mail.ru էլեկտրոնային հասցեով:
     Թեժ գիծ` 0479 97 43 40

| | |
2046 | 0
Facebook
COMMENT.am