Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պուտինի բանդան Նիկոլին արել է նույն առաջարկը, ինչ՝ Սերժին». Հայկ Մանասյան

19:55, չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ.
«Պուտինի բանդան Նիկոլին արել է նույն առաջարկը, ինչ՝ Սերժին». Հայկ Մանասյան

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախ, Սերժը ցույց տվեց, որ ինքը Նիկոլին ոչ մեջքից, ոչ էլ ընկած ժամանակ խփող չի:
     Երկրորդ, հրապարակած ձայնագրությունը փաստում է, որ Պուտինի բանդան Նիկոլին արել է նույն առաջարկը, ինչ՝ Սերժին (հիշեք Լուկաշենկոյի ձայնագրությունը):
     Երրորդ, Նիկոլը մերժել է այդ առաջարկն այնպես, ինչպես Սերժը ժամանակին: Երկուսն էլ մերժել են Մինսկի ձևաչափից դուրս՝ Սովետ-2 ձևաչափով հարցի լուծումը:
     Չորրորդ, փաստացի Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ անկեղծ գտնվեց մեզ հետ, բացեց խաղաքարտեր, ու ցույց տվեց, որ մեր հանդեպ իրականացվել է դավադրություն, որի անմիջական կազմակերպիչներն ու մասնակիցներն են եղել Պուտինը, Նազարբայեվը, Լուկաշենկոն: Ահա թե ովքեր են թիվ 1 մեղավորները»:

| | |
4227 | 0
Facebook
COMMENT.am