Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Արա Այվազյանը պարտավոր է պարզաբանում տալ, թե պետական շահի դեմ ինչ գործընթաց է տարվում». ԱԽ քարտուղար

19:50, չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ.
«Արա Այվազյանը պարտավոր է պարզաբանում տալ, թե պետական շահի դեմ ինչ գործընթաց է տարվում». ԱԽ քարտուղար

Այսօր «Ֆակտոր»-ի եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով ԱԳ նախկին նախարարի հայտարարության և հրաժարականի մասին լրագրողի հարցին, նշեց, որ դրանից հետո վարչապետի խոսնակը խնդրել էր պարզաբանումներ տալ, որովհետև ոչ մեկի համար հասկանալի չէր, թե Այվազյանը, նման հայտարարություններ անելով, ինչ նկատի ունի։ Նա ընգծեց, որ մայիսի 12-ից սկսած Անվտանգության խորհրդի 7-8 նիստ կամ Անվտանգության խորհրդի անդամներով քննարկումներ են տեղի ունեցել, և քննարկվել են հնարավոր բոլոր տարբերակները, ներկա է եղել նաև Արա Այվազյանը։ «Ընդհանրապես, մեզ մոտ ընդունված է, որ քողարկված հայտարարություն են անում՝ առանց որևէ բացատրության, միակ հասցեատերը, որը կարող է պարզաբանում տալ, հենց Արա Այվազյանն է։ Արա Այվազյանը պարտավոր է պարզաբանում տալ, թե պետական շահի դեմ ինչ գործընթաց է տարվում, որի պատճառով նա հրաժարական է տվել: Ինչպես Օնիկ Գասպարյանի, այնպես էլ Արա Այվազյանի դեպքում պարզվելու է, որ գործ ունենք ստի հետ»,- ասաց Գրիգորյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Արա Այվազյանը պարտավոր է պարզաբանում տալ, թե պետական շահի դեմ ինչ գործընթաց է տարվում». ԱԽ քարտուղար
| | |
1815 | 0
Facebook