Խնդրում ենք սպասել...

Համացանց

Սերժ Սարգսյանը հրապարակեց խոստացած ձայնագրությունը

17:50, չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ.
Սերժ Սարգսյանը հրապարակեց խոստացած ձայնագրությունը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հասարակությունը սպասում է այսօր խոստացած բացահայտումներին:
     Անցավ Սերժ Սարգսյանի տված 24 ժամը, և կապիտուլյանտը Հայաստանի երրորդ նախագահին ուղղված մեղադրանքների մասով՝ կոռուպցիա, կազինո, թալան, գեթ մեկ, կրկնում եմ՝ գեթ մեկ ապացույց չհրապարակեց: Այս մեղադրանքների թեման ամբողջությամբ համարենք փակված:
     Ինչ վերաբերում է Սարգսյանի խոստմանը.
     Քիչ առաջ Գեղարքունիքի մարզում հանդիպման ժամանակ նա հրապարակեց մի ձայնագրություն, որից պարզ է դառնում, որ՝
     Նիկոլը դիտավորյալ տապալել է բանակցային պրոցեսը:
     Նիկոլը այդ քայլով պատերազմ է բերել հայ ժողովրդի գլխին:
     Կապիտուլյանտը Ռուսաստանին շարունակում է մեղադրել ապրիլյան պատերազմի մեջ:
     Նիկոլը ազգային կարևորության հարցերով իրեն գժի տեղ է դրել արտերկրում և իր գժության գինը վճարեց 5 հազար հայ նահատակ:
     Այո, սա նաև միջազգային սկանդալ է:
     Սակայն ինձ համար միջազգային սկանդալը երկրորդական է:
     Առաջնային է այն փաստը, որ հրապարակված ձայնագրությւոնը ապացուցում է, որ Նիկոլը Հայաստանի ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է:
     Մնացածի մասին տեսանյութը՝ շուտով»:

23815 | 0
Facebook