Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես ենթադրում եմ, որ գումարը մեծ դեր չի խաղալու, բայց կաշառելու են վարպետորեն». Լևոն Շիրինյան

17:35, չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ.
«Ես ենթադրում եմ, որ գումարը մեծ դեր չի խաղալու, բայց կաշառելու են վարպետորեն». Լևոն Շիրինյան

«Որպեսզի հինգերորդ շարասյունը խորհրդարանում չլինի և մեր երկիրն ու պետությունը չկանգնեն պրոբլեմների առաջ, նա ընդհանրապես չպիտի անցնի: Ես ենթադրում եմ, որ գումարը դեր չի խաղալու, մեծ դեր չի խաղալու: Ես դա տեսնում եմ մեր ժողովրդի խոսակցության մեջ, հանդիպումներից և այլն: Իհարկե, կաշառելու են վարպետորեն, իրենք կոռուպցիայի լավագույն մասնագետներն են»,- այսօր գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» առաջնորդ Լևոն Շիրինյանը:

«Վստահաբար, կարող եմ ասել, որ ռեվանշի ուժերը ջախջախված են, բայց ոչ վերջնական: Վստահաբար, գողապետությունը պարտվում է, էդ հանդիպումները նրանց, եթե նայում եք, արհեստական մարդիկ են»,- ասաց Շիրինյանը:

| | |
1012 | 0
Facebook
COMMENT.am