Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սևան քաղաքում վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով. 4 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են

15:50, չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ.
Սևան քաղաքում վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով. 4 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են

Երեկ՝ հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 22։50-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Կարճ ժամանակ անց դարձյալ ահազանգ է ստացվել նույն հիվանդանոցից, որ «կրծքավանդակի սալջարդ, պատի կտրած-ծակած թափանցող վերք, աջ արմնկափոսի ջլերի վերքեր, երակների վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս մի քաղաքացի։ Որոշ ժամանակ անց դարձյալ ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք», իսկ հետո՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել ևս 2 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն բացատրություն տալու։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

| | |
2373 | 0
Facebook
COMMENT.am