Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ստացիոնարում բուժումը շարունակում է 6 երեխա. ՀՀ ԱՆ

15:30, չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ.
Ստացիոնարում բուժումը շարունակում է 6 երեխա. ՀՀ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. ««Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ «Ինֆեկցիոն hիվանդությունների ազգային կենտրոն» հոսպիտալացված 11 երեխաներից 5-ը դուրս են գրվել:

Ստացիոնարում բուժումը դեռ շարունակում է 6 երեխա, որոնց վիճակը գնահատվում է բավարար:

Հիշեցնենք, որ նախօրեին հոսպիտալացվել են «Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ (ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, որովայնում ցավեր) 11 երեխա: Երեխաներից 4-ն ընդունվել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ, ստանալով համապատասխան բուժում, տեղափոխվել են ինֆեկցիոն բաժանմունքներ:

Ընդհանուր հոսպիտալացված 11 երեխաներից 5-ն ապաքինվել և նույն օրը դուրս են գրվել»:

| | |
751 | 0
Facebook