Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քաղաքագետները բացատրել են Փաշինյանի էմոցիոնալ հայտարարությունները. #РИА

15:05, չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ.
Քաղաքագետները բացատրել են Փաշինյանի էմոցիոնալ հայտարարությունները. #РИА

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նախընտրական քարոզարշավի վերջին փուլում իմպուլսիվ քայլեր ձեռնարկելով և զգացմունքային հայտարարություններ անելով, զգում է իր դիրքերի կորուստը, կարծում են փորձագետները:

Ինչպես РИА Новости-ի հետ զրույցում նշել է պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Պրիտչինը, «քարոզարշավի վերջին փուլում իմպուլսիվ քայլերը, հայտարարություններն առաջին հերթին կապված են դիրքերի կորստի հետ:

«Փաշինյանն էմոցիոնալ է արձագանքում դասավորության փոփոխությանը, ամեն դեպքում, նա դիտարկվել է որպես բացարձակ առաջնորդ, իսկ քարոզարշավի ավարտին կորցրել է իր առավելությունը, և դա նրա համար նյարդային իրավիճակ է ստեղծում, քանի որ պարտվելը շատ լուրջ հարված կլինի նրա քաղաքական ուժին և շատ առումներով կարող է խաչ քաշել նրա ապագայի վրա»,- նշել է քաղաքագետը:

Միջազգային գործերի գծով փորձագետ Յուլիա Նիկիտինան կարծում է, որ հունիսի 20-ի ընտրություններից առաջ քաղաքական հիմնական ուժերն, ամենայն հավանականությամբ, սպառել են ռացիոնալ փաստարկների լիմիտը:

«Ընդ որում՝ 2 կողմից էլ, այդ թվում՝ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, քանի որ վերջին շրջանում նա հիմնականում տրվում է զգացմունքներին, ինչ-որ վառ կերպարներ է օգտագործում»,- ասել է Նիկիտինան:

Նա նշել է, որ«քաղաքական հակառակորդներն այս պահին հայտնվել են որոշակի հոգեբանական ծուղակում, որից դժվար է դուրս գալ»:

«Ես այդ հայտարարություններն ու իրադարձությունները չէի դիտարկի որպես ռացիոնալ քաղաքականություն, այլ ավելի շատ՝ այս փուլում հայ հասարակության վիճակի հետևանք»,-հայտարարել է քաղաքագետը:

6318 | 0
Facebook