Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խոսքը վարչապետից լիազորությունների մի մասը վերցնելու և նախագահին ու ԱԺ-ին տալու մասին է». Գորգիսյանը՝ ԼՀԿ-ի ծրագրի մասին

13:20, չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ.
«Խոսքը վարչապետից լիազորությունների մի մասը վերցնելու և նախագահին ու ԱԺ-ին տալու մասին է». Գորգիսյանը՝ ԼՀԿ-ի ծրագրի մասին

«Որևէ լուրջ խնդիր հնարավոր չէ լուծել պառակտվածության պայմաններում: Մենք տեսնում ենք, թե ինչ մակարդակի է հասել քարոզարշավը, իրար ոտք ջարդել, ծեծել են խոստանում, իրար անպատվում, հայհոյում են, առաջին հերթին պետք է կարողանանք սա վերացնել»,- Աջափնյակ համայնքում քարոզարշավի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Խոսելով ԼՀԿ ծրագրի դրույթներից, Գորգիսյանը նշեց, որ հաջողության հասնելու դեպքում նախատեսվում է ընդլայնել նախագահի և խորհրդարանի լիազորությունները. «Մենք հիմա ունենք սուպերվարչապետական համակարգ, ինչը բերել է նրան, որ կա վարչապետ՝ չփոխզսպված մեխանիզմներով, գրեթե բացարձակ իշխանությամբ: Խոսքը վարչապետից լիազորությունների մի մասը վերցնելու և նախագահին ու ԱԺ-ին տալու մասին է, որպեսզի ունենանք ավելի հավասարակշռված համակարգ, և մի անձից կախված չլինի երկրի ճակատագիրը»,- ասաց նա:

| | |
573 | 0
Facebook
COMMENT.am