Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք իշխանությունը պահպանել ենք, որ այն ամեն պատահածի ձեռը չընկնի»․ Փաշինյան

13:05, չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ.
«Մենք իշխանությունը պահպանել ենք, որ այն ամեն պատահածի ձեռը չընկնի»․ Փաշինյան

«Մենք իշխանությունը պահպանել ենք, որ այն ամեն պատահածի ձեռը չընկնի։ Մենք այդ իշխանությունը ձեզնից ենք ստացել և հիմա վերադարձրել ենք ձեզ»,- այսօր՝ Արթիկում նախընտրական քարոզարշավի ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր ասպարեզում են մեծադղիրդ ազգանուններով քաղաքական ուժեր, և բոլորը գալու են ձեր դուռը, որովհետև բացառապես դուք եք որոշելու մեր քաղաքական ճակատագիրը»,- նշեց նա։

«Մենք, այո՛, շատ բաներ չենք հաջողել, շատ դեպքերում ձախողումներ ենք ունեցել, բայց գոնե այս առաքելությունը՝ ձեզնից ստացած իշխանությունը, վերադարձնում ենք ձեզ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

3267 | 0
Facebook