Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սևանա լճի մակարդակը նվազել է». Սասուն Միրոյան

14:45, չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ.
«Սևանա լճի մակարդակը նվազել է». Սասուն Միրոյան

«Ջրային կոմիտե»-ում խորհրդական աշխատող Սասուն Միրոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս տարի առաջին անգամ Սևանա լճի մակարդակը նվազել է։

Սևանա լճի մակարդակը հունիսի 8-ից հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում նվազել է 1սմ-ով և կազմել` 1900.90մ (09.06.21թ.), որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 10սմ-ով։

«Արփա-Սևան» թունելով տարեսկզբից մինչև 09․06․2021թ․ ընկած ժամանակահատվածը Սևանա լիճ է տեղափոխվել շուրջ 119մլն խմ ջուր։

09.06.2021-ի դրությամբ Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը կազմում է շուրջ 26․8մլն խմ»:

2518 | 0
Facebook