Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չարիքի պես շրջում է Հայաստանով մեկ՝ լափառոշ բերանը բացելով մարդկանց հասցեին». Միքայել Մինասյան

10:30, չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ.
«Չարիքի պես շրջում է Հայաստանով մեկ՝ լափառոշ բերանը բացելով մարդկանց հասցեին». Միքայել Մինասյան

Նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կար ժամանակ, երբ պետություն էինք, արժանապատվություն ու հայրենիք ունեինք, իսկ երկիրը՝ պաշտպանված սահմաններ: Այդ ամենն արդեն անցյալում է, ինչպես մեր հաղթանակն ու 30-ամյա պատմությունը, թափված արյունն ու ազգային հարստությունը, որն այլևս մերը չէ:

Կապիտուլյանտ վիժվածքը հանձնել է 187 գյուղ, 6 քաղաք՝ տնից ու հայրենիքից զրկելով 9396 ընտանիքի, 38154 քաղաքացու:

Նա հանձնել է 107 դպրոց, 17 մակապարտեզ, 161 վանք ու եկեղեցի:

Հանձնել է 591 խաչքար, 39 բերդ, ամրոց ու սրբավայր, 4000 պատմամշակութային հուշարձան: Հանձնել է 12 թանգարան, 20345 ցուցանմուշ:

Մսաղացն է նետել 5000 հայի, 11,000-ին դարձրել է հաշմանդամ: Գերիների ու անհետ կորածների թիվը վիժվածքը գաղտնի է պահում:

Եվ այս ազգային աղետի միակ մեղավորը, պատասխանատուն ու շահառուն, հիմա չարիքի պես շրջում է Հայաստանով մեկ՝ լափառոշ բերանը բացելով մարդկանց հասցեին, որոնց ստեղծածը հանձնել է, ավիրել ու ոչնչացրել:

Վիժվածքն անգամ չի էլ հասկանում, որ ատելություն տարածելով միայն խտացնում է իր հանդեպ եղած զզվանքը»:

| | |
1759 | 0
Facebook