Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԱԳ նախարարի և տեղակալների հրաժարա­կանից հետո նախարարությունում քաոս է տիրում․ «Իրավունք»

09:35, չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ.
ԱԳ նախարարի և տեղակալների հրաժարա­կանից հետո նախարարությունում քաոս է տիրում․ «Իրավունք»

«Իրավունք»-ի ունեցած տեղեկություն­ների համաձայն՝ ՀՀ արտաքին գործերի արդեն հրաժարական տված նա­խարար Արա Այվազյանն այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում նախա­րարության աշխատակազմի հետ երևանյան սրճարաններում:
     Խնդիրն այն է, որ նախարարի և տեղակալների հրաժարա­կանից հետո նախարարությունում ուղ­ղակի քաոս է տիրում, իսկ աշխատակից­ները ինչ-ինչ հարցեր փորձում են լուծել Ա. Այվազյանի միջոցով:
     Իսկ այն բանից հետո, երբ երեկ ԱԳ երեք փոխնախարար­ները ևս՝ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը և Գագիկ Ղալաչյանը, պաշտոնա­պես ազատվեցին զբաղեցրած պաշտո­նից, նախարարության այդ քաոսային վի­ճակն էլ ավելի է սրվելու»,- գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

5174 | 0
Facebook