Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սյունիքում կոտրել են մշակույթի տան դռան կողպեքը և այրել ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները

22:45, երեքշաբթի, 08 հունիսի, 2021 թ.
Սյունիքում կոտրել են մշակույթի տան դռան կողպեքը և այրել ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները

Երեկ՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ոստիկանության Գորիսի բաժին է դիմել Քարաշեն բնակավայրի վարչական ղեկավար Գառնիկ Շահնաբուրյանը և հայտնել, որ հունիսի 6-ին՝ ժամը 17:00-ից մինչև հունիսի 7-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք կոտրել են գյուղի մշակույթի տան դռան կողպեքը, մտել ներս և այրել պատին փակցված Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

| | |
1890 | 0
Facebook
COMMENT.am