Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չներկայացրեց՝ մորթելու եմ». Սերժ Սարգսյան

21:25, երեքշաբթի, 08 հունիսի, 2021 թ.
«Չներկայացրեց՝ մորթելու եմ». Սերժ Սարգսյան

«Հիմար-հիմար խոսում էին Բադենի մասին՝ չհասկանալով, որ Բադեն քաղաքում կազինոն 19-րդ դարում է եղել և այնտեղ դա ավելի շատ թանգարան է, քան խաղատուն: Բացի իմ ընկերներից, 100-ավոր մարդիկ են վկա, որ ես ոչ միայն կազինոյից, այլև կազինոներով փողոցներից եմ խուսափել, շրջանցել: Իսկ Բադենն առողջարանային, մշակութային քաղաք ա, որտեղ հնարավորություն ունես ծանոթանալու մշակութային գոհարների հետ: Իրենց պետք չի դա, որովհետև իրենք սրտխառնոց կզգան: Ինչ վերաբերում է Մոնակոյին, ես վերջին 15 տարին ընդհանրապես չեմ եղել Մոնակոյում: Դա ճշտելը ամենահեշտն է: Իրենք են անբարոյականը: Նորից եմ կրկնում՝ 24 ժամ... Թող մի փաստ ներկայացնի, չներկայացրեց՝ մորթելու եմ»,- այսօր՝ քարոզարշավի երկրորդ օրը, Արագածոտնի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հերքելով Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը զինվորի հացը կրվել է Մոնտե Կարլոյի կազինոյում:

| | |
19241 | 0
Facebook