Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«24 ժամ եմ տալիս, այլապես այնպիսի փաստեր եմ ներկայացնելու, որ հասարակությունը թքելու է իր վրա». Սերժ Սարգսյան

21:15, երեքշաբթի, 08 հունիսի, 2021 թ.
«24 ժամ եմ տալիս, այլապես այնպիսի փաստեր եմ ներկայացնելու, որ հասարակությունը թքելու է իր վրա». Սերժ Սարգսյան

«Դրան, այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս. կամ պետք է մի փաստ ներկայացնի, կամ իր ու իր ընտանիքի մասին այնպիսի փաստեր կհրապարակեմ, եթե այդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա»,- այսօր՝ քարոզարշավի երկրորդ օրը, Արագածոտնի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հերքելով Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը զինվորի հացը կրվել է Մոնտե Կարլոյի կազինոյում:

«Ամբողջ անվտանգության ծառայությունն իրենն է արդեն 3 տարի, այսօր իր պապաներն, ովքեր իրեն սատարում են, հնարավորություն ունեն աշխարհի ցանկացած ծայրում ցանկացած փաստ հայտնաբերելու: Եթե հայտնաբերեն, ես կլինեմ այս երկրի ամենավերջին մարդը»,- ասաց Սարգսյանը:

10113 | 0
Facebook