Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թշնամին դիրքեր է կառուցում, գերի տանում, իսկ նա քաղաքացիական պատերազմ է հրահրում». Արթուր Վանեցյան

19:30, երեքշաբթի, 08 հունիսի, 2021 թ.
«Թշնամին դիրքեր է կառուցում, գերի տանում, իսկ նա քաղաքացիական պատերազմ է հրահրում». Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկիրը կործանման հասցրած, իրեն ժամանակին վստահած ժողովրդին անդադար դավաճանող մոլագարն ամեն օր մեր ազգին բերում է նոր մահեր, նոր խայտառակություն ու նոր գերիներ։
     Այսօր, երբ հերթական անգամ ադրբեջանցիները գերի են վերցրել ևս մեկ հայ զինծառայող, նա արդեն երկրորդ օրն է՝ բոլորիս սպառնում է քաղաքացիական պատերազմով։ Թշնամին դիրքեր է կառուցում Գեղարքունիքում ու Սյունիքում, իսկ նա հետևողականորեն քաղաքացիական պատերազմ է հրահրում։
     Ես կոչ եմ անում մեր իրավապահներին՝ մանրազնին հետևել օրինականության ապահովմանը ու պատրաստվել իրենց պարտքը կատարելու։ Դա ոչ միայն ձեր սուրբ պարտքն է, այլև պատվի հարցը»։

| | |
1410 | 0
Facebook