Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հանրային պաշտոնյայի կողմից այդօրինակ բառապաշարն անընդունելի է». Իոաննիսյան

19:10, երեքշաբթի, 08 հունիսի, 2021 թ.
«Հանրային պաշտոնյայի կողմից այդօրինակ բառապաշարն անընդունելի է». Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով քաղաքացու՝ Քոչարյանին չընտրելու համար մարդկանց գործից հանողներին «շինելու» հորդորին, նշեց, որ «դրանց սաղին բռնելու ենք՝ շինենք»:
     Նախ նշեմ, որ հանրային պաշտոնյայի կողմից այդօրինակ բառապաշարը անընդունելի է՝ անկախ նրանից, թե ում է այն ուղղած: Խիստ դատապարտելի է այնպիսի բառամթերքի օգտագործումը, որն ասոցացվում է բռնության հետ: Բռնության հետ ասոցացվող բառամթերք չի կարելի օգտագործել նույնիսկ հանցագործություն կամ ենթադրյալ հանցագործություն կատարած անորոշ անձանց նկատմամբ:
     Միաժամանակ նշենք, որ քաղաքացու խոսքում կար առերևույթ հանցագործության մասին ահազանգ՝ անձանց աշխատանքից հանելը որևէ մեկին ընտրելու կամ չընտրելու համար: Այդ մասով «Անկախ դիտորդից» քիչ անց գրություն կուղարկենք ՀՀ դատախազություն:
     Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ գործատուի կողմից ընտրողին պարտադրելը հանցագործություն է: Բայց պետք է ոչ թե նման հանցագործություն կատարած գործատուներին «շինել», այլ այնպիսի դատաիրավական համակարգ ստեղծել, որ քրեական օրենսգրքով արգելված այդ քայլին դիմած գործատուները դատվեն ու մինչև 7 տարի անցկացնեն բանտում»:

| | |
3927 | 0
Facebook