Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էժան ու անհաջող հնարք էր». Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

16:05, երեքշաբթի, 08 հունիսի, 2021 թ.
«Էժան ու անհաջող հնարք էր». Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդ էլ գնա հասնի Մոսկվա, որ Մոսկվայից հեռախոսազրույց ունենա ՌԴ նախագահի հետ, ու լուրն էլ հիմա տարածեն, թե մայիսին հեռախոսազրույց է ունեցել։
     Հա ինչ, 1999 թվականին էլ հանդիպել են։
     Իսկ թե Մոսկվա հասնելուց հետո ինչու է հեռախոսազրույց ունեցել, ինքներդ կռահեք։
     Էժան ու անհաջող հնարք էր»:

Այսօր հրապարակվեց, որ մայիսին, երբ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով գտնվում էր ՌԴ մայրաքաղաքում, հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ:

| | |
6137 | 0
Facebook
COMMENT.am