Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե մարդն ուզում է մոտենամ, պարտադիր, սիրով մոտենում եմ». Արամ Սարգսյանի քարոզարշավը՝ Էջմիածնում

15:25, երեքշաբթի, 08 հունիսի, 2021 թ.
«Եթե մարդն ուզում է մոտենամ, պարտադիր, սիրով մոտենում եմ». Արամ Սարգսյանի քարոզարշավը՝ Էջմիածնում

«Հանրապետություն» կուսակցության անդամները, Արամ Սարգսյանի գլխավորությամբ, այս պահին Էջմիածին քաղաքում են, հանդիպում են բնակիչների հետ: «Մարդիկ կան, ասում են՝ վա՜յ, վա՜յ, կամեռայով մի արեք, բայց լրագրող են, իրենց աշխատանք են կատարում: Իսկ առհասարակ, միշտ նայում եմ մարդկանց հայացքին. եթե մարդն ուզում է մոտենամ, պարտադիր, սիրով մոտենում եմ, եթե չի ուզում՝ չեմ ուզում անհարմար դրության մեջ գցեմ»,- տոնավաճառում, զրուցելով առևտրականների հետ, ասաց Սարգսյանը:

| | |
1445 | 0
Facebook
COMMENT.am