Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տեսեք ձեր պահած բանակը». Դավիթ Գրիգորյան

13:05, երեքշաբթի, 08 հունիսի, 2021 թ.
«Տեսեք ձեր պահած բանակը». Դավիթ Գրիգորյան

Շրջակա միջավայրի նախարարության մամուլի նախկին խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԷԺԱՆԱԳԻՆ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Լուսանկարները սահմանից են, նա, որը խոսում է կոնֆետներ ճանկռելու, ելակ բաժանելու մասին, այ էսպես է պահում Հայաստանի ազգային բանակը։

ՀՀ վարչապետի աթոռը բռնազավթած Փաշինյանին

Փաշինյանը չի խորշում զազրելի ու անթույլատրելի թեզեր շրջանառել իր քարոզարշավի ժամանակ՝ բառացիորեն նսեմացնելով Զինված ուժերն ու զինվորին։ Իր հերթական հակապետական ելույթի ժամանակ բարձրաձայնել էր, թե մինչև իր իշխանության գալը հայ զինվորն իրեն «շպրտած կոնֆետները ճանկռելով էր վերցնում»։

Այս մարդը պատրաստ է ոչնչացնել անգամ ամենասուրբը՝ պոպուլիստական մղումներով առավելագույն ձայներ հավաքելու համար։ Վարչապետի աթոռը բռնազավթած անհատականության հնչեցրածին ի պատասխան՝ այժմ կհրապարակենք լուսանկերներ, որոնք արվել են Հայաստանի սահմանային դիրքերից, որտեղ Ազգային բանակի սահմանապահ զինծառայողները քնում էին խոնավ հողի վրա՝ ինքնաշեն պոլիէթիլենային ծածկոցներից պատրաստված բներում։

Մենք չէինք հրապարակում, դուք ստիպեցիք մեզ, տեսեք ձեր պահած բանակը. «կոնֆետները ճանկռելով վերցնող» հայ զինվորներն հիմա ճանկռոտելով «ցելոֆոնն» են փորձում գլխներին քաշել»։

| | |
5874 | 0
Facebook
COMMENT.am