Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե մեր գերիները, օրինակ, վերադարձած լինեին երկու ամիս առաջ, նրանք էլի 1-2 ամիս ուշացումով վերադարձած կլինեին». Նիկոլ Փաշինյան

12:20, երեքշաբթի, 08 հունիսի, 2021 թ.
«Եթե մեր գերիները, օրինակ, վերադարձած լինեին երկու ամիս առաջ, նրանք էլի 1-2 ամիս ուշացումով վերադարձած կլինեին». Նիկոլ Փաշինյան

Արագածավան համայնքում ելույթի ժամանակ ՔՊ վարչապետի թեկնածուն անդրադաձավ գերիների հարցին՝ ասելով, որ երեկվա իր հայտարարությունը դարձել է շահարկումների թեմա: «Մեր ընդդիմադիրները շահարկում են, որ ես ասել եմ՝ մեր գերիները 1-2 ամիս ուշացումով վերադարձը մեզ կներեն, բայց ՀՀ շահերից բխող անհամաչափ զիջումները չեն ների: Եթե մեր գերիները, օրինակ, վերադարձած լինեին բոլորով երկու ամիս առաջ, նրանք էլի 1-2 ամիս ուշացումով վերադարձած կլինեին: Ես միշտ գերեվարվածների հարազատների հետ հանդիպումների ժամանակ ասել եմ՝ երբեք չեմ խաբի. մենակ մի դեպք ա եղել, երբ գերի ընկած քաղաքացու ընտանիքի անդամին ասել եմ՝ վաղը էստեղ ա լինելու, բայց չի ստացվել: Դա դաս է եղել, որ այլևս երբեք ժամկետ չասեմ՝ ինչքան էլ ծանր է»:

| | |
2453 | 0
Facebook