Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ.

Համացանց

«Քոչարյանի պաստառը ներկողները նաև «գ» տառով սկսվող ադրբեջանական հայհոյանք են գրել»․ Ոսկան Սարգսյան

09:50, երեքշաբթի, 08 հունիսի, 2021 թ.
«Քոչարյանի պաստառը ներկողները նաև «գ» տառով սկսվող ադրբեջանական հայհոյանք են գրել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրերս Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, քաղաքապետարանի շենքից և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի շենքից ոչ հեռու վրա, կարմիր ներկով ներկել են Ռոբերտ Քոչարյանի քարոզչական պաստառը։ Պաստառը ներկողը կամ՝ ներկողները նաև «գ» տառով սկսվող, 4 տառանոց ադրբեջանական հայհոյանք են գրել։ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները դրանից 2-3 օր անց մաքրել են տվել պաստառը, սակայն ներկի հետքերը երևում են։ Պաստառի ներկումը կատարվել է գիշերով, երկար փայտին փաթաթված ներկված փալասով, որովհետև պաստառը փակցված է քաղաքի կենտրոնում, միջպետական ավտոճանապարհին, ուր աշխույժ երթևեկ է կատարվում»։

| | |
3377 | 0
Facebook