Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ.

Համացանց

«Ռուսաստանն իր ամբողջ ներուժն օգտագործել էր հակամարտության կարգավորում թույլ չտալու համար». Հակոբ Բադալյան

19:20, երեքշաբթի, 08 հունիսի, 2021 թ.
«Ռուսաստանն իր ամբողջ ներուժն օգտագործել էր հակամարտության կարգավորում թույլ չտալու համար». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը, կարծում եմ, հաճույքով է հետևում, թե ինչպես են Հայաստանի ներքաղաքական պայքարում հնչում խաղաղ կարգավորումը տապալելու մեղադրանքներ: Ընդ որում՝ բոլորովին կարևոր չէ, թե ով ում հասցեին է դա հնչեցնում: Հայաստանում խաղաղ կարգավորումը տապալելու մասին մեղադրանքներն այլ բան չեն, քան Ադրբեջանի ագրեսիայի հիմնավորում ու արդարացում: Հասկանո՞ւմ են դա անողները: Իհարկե, հասկանում են: Բայց նրանց համար դա կարևոր չէ: Կարևոր են անձնական հավակնությունները, և գլխավորը՝ կարևոր է Ռուսաստանին մաքրելը, թեկուզ դա արվում է Ադրբեջանին «մաքրելու» գնով:

Կրկնեմ՝ ներքին շրջանառության «հեքիաթ» է, թե Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը հանկարծ իրենք իրենց ընդվզեցին Տեր-Պետրոսյանի դեմ ու իրենց անհամաձայնությամբ տապալեցին կարգավորումը: 1996 թվականի նախագահի ընտրությունից հետո Ռուսաստանում սրվել էր իշխանության հարցը, որովհետև վերնախավի համար պարզ էր՝ Ելցինը սրընթաց դառնում է անկենսունակ: Այդ շրջանում, Արցախի հարց կարող էր կարգավորվել կա՛մ առանց Ռուսաստանի, կա՛մ Ռուսաստանն իր ամբողջ ներուժն օգտագործելու էր իր երկրորդական դերով կարգավորում թույլ չտալու համար: Իսկ ինչպե՞ս, ո՞ւմ վրա էր առավելագույնը տարածվում Ռուսաստանի ներուժը՝ իհարկե, Հայաստանի:

Ըստ այդմ, պետք է թերևս կամ «իրերը կոչել իրենց անուններով, ինչպես իր 2007 թվականի հոկտեմբերի 23-ի հանրահավաքի ելույթը վերնագրել էր ակտիվ քաղաքականություն վերադարձող առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը, կամ վերջ տալ գոնե այդ հարցում ոչ լրիվ ճշմարտություններ ասելով պատերազմի պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելուն: Հայաստանի վրա է ավելի քան քառորդ դար աշխարհաքաղաքական վերափոխման և պատերազմի սպառնալիքի անհամարժեք գնահատման և դրան պատրաստ չլինելու պատասխանատվությունը»:

| | |
1459 | 0
Facebook
COMMENT.am