Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ուշագրավ իրավիճակ. Փաշինյանը դրժել է խոստումը. «Ժողովուրդ»

09:00, երեքշաբթի, 08 հունիսի, 2021 թ.
Ուշագրավ իրավիճակ. Փաշինյանը դրժել է խոստումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Առաքելություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջև թշնամանքն է՛լ ավելի է խորացել, և այն պատգամավորները, որոնք «Առաքելություն» կուսակցությունից են և այժմ հանդիսանում են «Իմ քայլը» խմբակցության անդամներ, առիթը բաց չեն թողնում ամենուր հայտարարելու, թե Նիկոլ Փաշինյանն իրենց հետ վատ է վարվել, չի գնահատել նվիրվածությունը:

Պարզվում է՝ նոյմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո «Առաքելության» պատգամավորները ցանկացել են լքել խմբակցությունը, բայց Նիկոլ Փաշինյանը «Առաքելության» ղեկավար Մեսրոպ Առաքելյանին համոզել է պահել իր թիմին «Իմ քայլը» խմբակցությունում, բայց 6 ամիս անց դրժել է նաև այդ խոստումը։

Երբ նախկին սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանը պաշտոններ է ցանկացել՝ ասելով, թե պետք է կոալիցիա կազմել, մերժում է ստացել։

Հիշեցնենք, որ «Առաքելություն» կուսակցության պատգամավորներն են՝ Վահե Հովհաննիսյանը, Արտաշես Պետրոսյանը, Եղիշե Սողոմոնյանն ու Կորյուն Մկրտչյանը։

Մանրամասները՝ թերթի համարում:

7667 | 0
Facebook