Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե ոստիկանությունը կանխի Քոչարյանի թիմի հանցագործությունները, 5 տոկոսանոց շեմը չեն հաղթահարի». Նարեկ Սարգսյան

02:05, երեքշաբթի, 08 հունիսի, 2021 թ.
«Եթե ոստիկանությունը կանխի Քոչարյանի թիմի հանցագործությունները, 5 տոկոսանոց շեմը չեն հաղթահարի». Նարեկ Սարգսյան

ՀԱԿ անդամ, ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հարցում էլ համաձայն չեմ առաջին նախագահի հետ. այն, որ Քոչարյանը շատ համակիրներ ունի: Քոչարյանը ունի փող և մամուլ, իսկ «Ֆեյսբուք»-ում՝ ֆեյքերի բանակ՝ հազարավոր ֆեյք հաշիվներով: Ինչպես իշխանության տարիներին ընտրություններ էր կեղծում, հիմա էլ «Համակիրների բանակ» է կեղծում, որպեսզի հոգեբանական ճնշում գործադրի մարդկանց վրա: Քոչարյանի «Բազմահազար համակիրները» փուչիկ են: Անձամբ եմ բացահայտել Քոչարյանի «Համակիր» հարյուրավոր ֆեյք հաշիվներ, որոնք գրում են նույն ոճով և բոլոր տվյալները կեղծ են: Գիշեր-ցերեկ «Քոչարյանի համակիր» են խաղում: Դրան գումարեք Մայիսի 9-ի հանրահավաքում հիմնարկներից բերած մարդկանց: Իրական ժողովրդական աջակցություն ունեցող ուժը կեղծ հաշիվների բանակ չի պահում: Սա է իրականությունը: Քոչարյանը երբեք արդար ընտրություններում իրական քաղաքական քարոզչությամբ չի հաղթել: Քոչարյանը «Հաղթել» է միայն լցոնումներով, ընտրակաշառքով, ահաբեկումներով և թվեր նկարելով: Հիմա էլ զբաղված է նույն բանով: Ուստի, եթե ոստիկանությունը կարողանա կանխել Քոչարյանի թիմի հանցագործությունները, իրենք նույնիսկ 5 տոկոսանոց շեմը չեն հաղթահարի: Արդար, ազնիվ պայքարում Ռոբերտ Քոչարյանը աջակիցներ չունի: Իսկ սրիկաները որևէ հասարակության մեջ նույնիսկ 0,5 տոկոս չեն կազմում, էլ ուր մնաց 5 տոկոս»:

| | |
3053 | 0
Facebook