Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չեմ տեսել գեթ մեկ զինվոր, որ գետինը ճանկռելով կգնար կոնֆետը կվերցներ». կամավորական

22:30, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
«Չեմ տեսել գեթ մեկ զինվոր, որ գետինը ճանկռելով կգնար կոնֆետը կվերցներ». կամավորական

Կամավոր Սերգեյ Դարբինյանը տեսաուղերձում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից մեկին, որում նա ասել էր, թե «զորամասում կանֆետ էին շպրտում, զինվորները ճանկռելով էդ կանֆետների հետևից վազում էին»:

«Ես 2007-2009 թվականին ծառայել եմ Կապանում ու Գորիսում և իմ ծառայության ընթացքում չեմ տեսել սոված զինվոր, չեմ տեսել գեթ մեկ զինվոր, որ գետինը ճանկռելով կգնար կոնֆետը կվերցներ: Նիկոլ Փաշինյանը արժեզրկել է ու արժեզրկում է ամեն ինչ: Քանի մենք հանդուրժում ենք այդ երևույթին, մենք կստանանք ամենասարսափելին»,- ասել է կամավորականը:

| | |
5611 | 0
Facebook