Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Յունիբանկ»-ի աշխատակիցը զանգել է քաղցկեղով հիվանդին ու հարցրել՝ ճի՞շտ է արդյոք, որ նրան ապրելու մի քանի օր է մնացել». Կարեն Հեքիմյան

22:00, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
««Յունիբանկ»-ի աշխատակիցը զանգել է քաղցկեղով հիվանդին ու հարցրել՝ ճի՞շտ է արդյոք, որ նրան ապրելու մի քանի օր է մնացել». Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ գրել էի քաղցկեղով հիվանդ, կյանքի վերջին օրերը բոլորող 43-ամյա մի տղամարդու մասին, որը վարկ ունի UNIBANK ARMENIA-ում: Այսօր ինձ հետ կապնվեց բանկի աշխատակից Լուսինեն: Վերջինիս փոխանցեցի տղամարդու տվյալները: Այ այստեղից սկսվում է շատ տհաճ մի պատմություն:
     Ուրեմն, բանկի աշխատակիցն, ամենայն հավանականությամբ՝ Լուսինեն, զանգահարում է անկողնային ռեժիմով ապրող տղամարդուն և անձամբ իրենից հետաքրքրվում է, թե «ճի՞շտ է արդյոք, որ Ձեզ ընդամենն օրեր են մնացել ապրելու»: Պատկերացնու՞մ եք: Իրականում դժվար է պատկերացնել, քանզի նման բան անգամ թշնամուն չեն ասում: Ֆիզիկապես թուլացած տղամարդը, լսելով նման հարց, էլ ավելի է վատանում: Հարազատները մի կերպ կարողանում են շեղել վերջինիս ուշադրությունը:
     Այժմ, դիմում եմ բանկի ղեկավարությանն ու սեփականատերերին. դուք իրավիճակը պատկերացնու՞մ եք: Եթե այո, ապա պատկերացրեք, որ նման հարց են տալիս ձեր հարազատին: Ինչպե՞ս կվարվեք: Որ մարդ եք աշխատանքի ընդունում, մտածու՞մ եք, թե ում եք ընդունում»:

| | |
2392 | 0
Facebook