Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ձեթով և այլուրո՞վ են փորձում գնել շուրջ 3500 անհետ կորածների ծնողների խիղճը». Ռոբերտ Հայրապետյան

21:50, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
«Ձեթով և այլուրո՞վ են փորձում գնել շուրջ 3500 անհետ կորածների ծնողների խիղճը». Ռոբերտ Հայրապետյան

Իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արժանահավատ տեղեկություններ են գալիս, որ երեկ, հունիսի 6-ին, Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի բնակիչներին քաղաքապետ Արմեն Ավետիսյանն ու ավագանու անդամները բաժանել են ձեթ, ալյուր և այլ նպարեղեն՝ ակնարկելով կապիտուլյանտին ընտրելու փաստը։
     Ձեթով և այլուրո՞վ են փորձում գնել շուրջ 3500 անհետ կորածների ծնողների խիղճը, թե՞ ձեթի և այլուրի դիմաց Արցախի մնացած 25%-ն են նվիրելու։
     Այդպիսի ծածուկ բաներ որ անում եք, իմացած եղեք՝ մինչև ձեթն ու ալյուրը տեղ հասցնեք, տեղեկությունն արդեն մեզ հասնելու է։
     Ընդամենը 13 օր, և ձեթն ու ալյուրը դառնալու են ՔԿՀ-ներում ձեր ամենասպասված ծանրոցները»։

| | |
2496 | 0
Facebook
COMMENT.am