Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պարոն Տեր-Պետրոսյան, ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք». Փաշինյան

21:15, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
«Պարոն Տեր-Պետրոսյան, ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք». Փաշինյան

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարել էր, թե ինքը մերժում է Փաշինյանի՝ բանավեճի գնալու առաջարկը, քանի որ խղճում է նրան. «Մերժեցի, քանի որ դա կարող էր հանգեցնել Փաշինյանի ինքնասպանությանը»։

Այս առնչությամբ այսօր՝ հունիսի 7-ին, Արմավիրի մարզում քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այդ բանավեճը Ընտրական օրենսգրքով սահմանված վարչապետի թեկնածուների բանավեճ է։ Ես ասել եմ, որ գնալու եմ այդ բանավեճին, եկեք, տեսնենք՝ ինչ եք խոսում։ Շատ հեշտ է այստեղ-այնտեղ թաքնված աղջիկ լրագրողների խրոխտ հարցերին պատասխանել։ Տեր-Պետրոսյանն ասում է՝ ես մերժում եմ այդ հրավերը, որովհետև այդ բանավեճը Նիկոլ Փաշինյանի համար կլինի ինքնասպանություն։ Այստեղ կոմբինացիա է առաջանում. Սերժ Սարգսյանը խորհուրդ է տալիս, որ ես ինքնասպան լինեմ, Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ իր հետ բանավեճը կլինի ինքնասպանություն։ Պարոն Տեր-Պետրոսյան, ոչինչ, ես պատրաստ եմ ինքնասպանության, եկեք խոսենք, տեսնենք՝ ով ով է, ով ինչ է արել, ով ինչից ինչքան է հասկանում, ով ինչի պատասխանատուն է, և ով ինչ պատասխանատվություն է պատրաստ վերցնել»,- նշեց Փաշինյանը։

| | |
5365 | 0
Facebook
COMMENT.am