Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փակելո՛ւ ենք ռոբասերժական քյաբաբանոցը». Փաշինյան

20:55, երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
«Փակելո՛ւ ենք ռոբասերժական քյաբաբանոցը». Փաշինյան

«Ընտրությունների արդյունքներով փակելո՛ւ ենք ընդմիշտ ռոբասերժական քյաբաբանոցը, որն արդեն մի քանի ամիս գործում է Բաղրամյան պողոտայում»,- Արմավիր քաղաքում ընթացող քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նա ելույթի ընթացքում նշեց, թե կռահում է հավաքվածների հարցը, թե ինչու օրինական ուժի գործադրմամբ չեն փակել այդ «քյաբաբանոցը» մինչ այժմ. «Մի պարզ պատճառով չենք փակել. մենք չէինք կարող թույլ տալ այնպիսի գործողություն, որ լիներ մեկնաբանություն, թե ՀՀ կառավարությունը ուժի գործադրմամբ թույլ չտվեց, որ ՀՀ քաղաքացին իր կամքը արտահայտի փողոցներում և հրապարակներում, որովհետև մենք ձեզ խոստացել ենք, որ երբ դուք չուզեք, որ մենք ՀՀ-ում լինենք իշխանություն, մենք չե՛նք լինի իշխանություն»,- ասաց նա:

| | |
4782 | 0
Facebook